Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իտալական Բիզաչա համայնքում սկսվել է 90 պատմական շենքերի իսպառ վաճառքը 1 եվրո (68,5 ռուբլի) գնով։ Այսպիսով, տեղի իշխանությունները որոշել են մարդկանց դրդել տեղափոխվել՝ փորձելով փրկել վերացող համայնքները, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով CNN travel-ին։
Գնորդներին ներկայացվող հիմնական պահանջն այն է, որ նրանք պետք է նորոգեն շենքերը։ Խիտ կառուցապատման պատճառով շենքերն իրար շատ մոտ են, մի քանիսը նույնիսկ ընդհանուր մուտք ունեն, այդ պատճառով այստեղ ուրախ են ընկերների եւ ընտանիքների համար, որոնք որոշել են կողք կողքի ապրել։
Փոխքաղաքապետ Ֆրանչեսկա Տարտալյան հավաստիացնում է, որ նոր սեփականատերերը ոչ մի խնդիր չեն ունենա երրորդ անձանց, մասնավորապես՝ տների նախկին սեփականատերերի հետ։ Համայնքի բնակիչները շատ բարյացակամ են։ «Նորեկներին այստեղ երես են տալիս եւ հոգում նրանց մասին։ Մենք ցանկանում ենք, որպեսզի այս վայրը նորից փայլի»,- ասում է պաշտոնյան։