կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-24 05:00
Առանց Կատեգորիա

Քանի դեռ կոռուպցիան ձեռնտու է թե դասախոսին, ուսանողին` երեւույթը իսպառ չի վերանա

Քանի դեռ կոռուպցիան ձեռնտու է թե դասախոսին, ուսանողին` երեւույթը իսպառ չի վերանա

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի պետական ագրարային համալսարանում դասախոսին անվայել կեցվածքի համար աշխատանքից ազատվել է 38 դասախոս: «Ուսանողների շրջանում անցկացրած սոցհարցումների հիման վրա ընտրվեցին այդ դասախոսները, և գտանք, որ նրանք այլևս կրթական ոլորտում մնալու բարոյական իրավունք չունեն»,-ասում է բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Վարդան Սարգսյանն էլ կարծում է, որ բուհերում կոռուպցիայի համար պարարտ հող կարող են լինել բանավոր քննությունները: «Մեր բուհում արդեն չորս տարի է` բացառվել են բանավոր քննությունները»,- նշում է պրոռեկտորը` հավելելով, որ դասախոսի մասնակցությունը քննությունների անմիջական ընթացքին հասցված է զրոյի: «Տնտեսագիտական համալսարանում դասախոսների միջին աշխատավարձը 300 000 դրամ է»,- հպարտանում է Վ.Սարգսյանը` բարձր աշխատավարձի առկայությամբ պայմանավորելով բուհում կաշառակերության դեպքերի նվազումը: Ուսանողներից կաշառք վերցնելու համար վերջին 2-3 տարիներին Տնտեսագիտականում միայն 2-3 դեպք է արձանագրվել: Երևանի պետական մանկավարժական համալսարանում նման հոդվածով որևէ դասախոս աշխատանքից չի ազատվել: «Պետք է ոչ թե կոնկրետ անձանց բռնել, այլ համակարգը փոխել»,-խորհուրդ է տալիս բուհի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Կամո Վարդանյանը: «Ամեն կերպ պայքարում ենք, որ կոռուպցիան նվազագույնի հասցվի»,-ասում են նշված բուհերի ղեկավարները: Արատավոր այդ երեւույթը, սակայն, ոչ թե նվազում, այլ աճում է. ինչու՞, անհասկանալի է: