կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-05 11:14
Հասարակություն

Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որոնցից 28-ը՝ չզեկուցվող, 3-ը՝ գաղտնի. ուղիղ

Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որոնցից 28-ը՝ չզեկուցվող, 3-ը՝ գաղտնի. ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որոնցից 28-ը՝ չզեկուցվող, 3-ը՝ գաղտնի:

Նիստը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին

-              «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին

-              «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին

-              Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 13 փոփոխության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին

-              Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին եւ այլ հարցեր: