Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ պաշտպանության նախարարության Լոռու մարզային տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Թումանյանից առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու փաստով՝ հայտնում է SHAMSHYAN.com-ը։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2019 թվականի նոյեմբերին անհայտ անձը զանգահարել է Լոռու մարզի տարածքայյն զինվոիական կոմիսար Ա. Թումանյանին և հայտնել, որ նա Դսեղ գյուղի առաձնատան բակում նամակ է թողել։ Զինկոմիսարը, բացելով նամակը, այնտեղ գրված է եղել, որ զինկոմիսարի կողմից գումարի դիմաց զինվորական ծառայությունից մարդկանց ապօրինի ազատելու մասին, այսպես ասած, հաստափոր թղթապանակը ԱԱԾ չուղարկելու համար պետք է իր կողմից տրված հաշվեհամարին փոխանցվի 30 հազար դոլար։ Հերթական անգամ ահազանգողը գնդապետին հայտնել է, որ 15 հազար դոլարը Շնող գյուղին հարակից գազալցակայանին կից կայանված կցորդիչի տակ պետք է թողնի, որտեղ 2-րդ նամակն էր շորթողը թողել։ Երկրորդ նամակով հայտնել են, որ իր երեխաներին բանակից ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ԱԱԾ-ին չեն հայտնի, եթե այդ 15 հազար դոլար գումարը թողնես նամակի տեղը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, թե որ բջջային կապը սպասարկող հեռախոսահամարից է զինկոմին զանգերը եկել։ Ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ շորթողների ամբողջական ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։