կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-26 17:41
Քաղաքական

Ներկայացել է Սամվել Կարապետյանի բարեկամ եւ գումարներ շորթել

Ներկայացել է Սամվել Կարապետյանի բարեկամ եւ գումարներ շորթել

Օրերս զավեշտալի միջադեպ է գրանցվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հարակից գյուղերում: 50-60 տարեկան մի մարդ, ով ներկայացել է Սերգեյ Հունանյան անուն ազգանունով, հանդիպել է Թալինի հարակիրց շուրջ 10 գյուղերի գյուղապետերի եւ դպրոցների տնօրենների հետ եւ հայտնել, որ ինքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչն է եւ որ իրենք ցանկանում են վճարել ուսանողների ուսման վարձերը, իսկ դպրոցներին ապահովել վառելափայտով:

 

«Բարեգործը» բարեգործության մասին պատմությունն ավելի հավաստի դարձնելու համար հայտարարել է, թե ինքը Սամվել եւ Կարեն Կարապետյանների մոտ ազգականն է եւ որ նրան են վստահել այս գործը:

 

Նա պատրաստակամություն է հայտնել յուրաքանչյուր գյուղում վճարել 5-6 ուսանողի, նախընտրելի է առաջին կուրս ընդունված եւ սոցիալապես անապահով պայմաններում գտնվողների ուսման վարձերը: Պահանջելով հաշվեհամարները, «բարերարը» վստահեցրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը փոխանցումները կարվեն:

 

Իսկ յուրաքանչյուր գյուղի դպրոցներին մոտ 20 խորանարդ մետր վառելափայտ բերելու համար դպրոցների տնօրեններից հավաքել է 30-45 հազարական դրամ: Պարզվում է այդ 30-45 հազարական դրամը «բարերարին» անհրաժեշտ է եղել մեքենա վարձելու եւ վառելափայտը տեղափոխելու համար, ինչը պետք է արվեր հանդիպումից դեռ մեկ շաբաթ անց:

 

Ուշագրավ է, որ գյուղապետերի եւ դպրոցների տնօրենների հետ առաջին հանդիպումից հետո, արդեն երկրորդ օրը «բարերան» անհասանելի է դարձել: Շուրջ հազար ԱՄՆ դոլարը գրպանը դնելով, Սերգեյ Հունանյան ներկայացած անձնավորությունը խաբել է ոչ միայն գյուղացիներին, այլ նաեւ խաղացել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի անվան հետ: