|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ախալքալաքի մի քանի գյուղում գազի մատակարարումը դադարեցվել է Բարալեթի գյուղի մերձակայքում գտնվող գազատարի վթարի պատճառով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է jnews.ge-ն:
Աղբյուրի հավաստմամբ, երեկ ՝ հունվարի 12-ին, Բարալեթի գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր կենտրոնական գազատարի, ինչի հետևանքով մի քանի գյուղ մնացել է առանց գազամատակարարման:
Ըստ SJGC ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Գումաշյանի` Ախալքալաքի 7-8 գյուղեր (Բուգաշեն, Բալկո, Գոման և այլն) մնացել են առանց գազի: Ներկայում ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում վթարի հետևանքները վերացնելու ուղղությսմբ: Վերոնշյալ գյուղերում գազամատակարարումը կիրականացվի մեկ օրվա ընթացքում: