կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-13 16:44
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվի ջարդերից 30 տարի է անցել...

Yerkir.am-ը հաղորդում է՝ 30 տարի առաջ հունվարի 13-ին հայատյացություն քարոզող հանրահավաքից հետո Բաքվում գազազած ամբոխը սկսեց զանգվածային վայրագություններն ու բռնությունները հայերի նկատմամբ: Քաղաքային իշխանությունները բարբարոսներին նախօրոք էին տրմադրել Բաքվի հայ բնակիչների հասցեները, նրանք էլ ցեղասպանությանը բնորոշ ձեռագրով ամենաանմարդկային ոճրագործություններն են իրակացրել՝ ողջակիզում, ջարդ, սպանություններ: Հրոսակներին միացել են նաև իրավապահները՝ խրախուսելով ջարդարարների ոճրագործությունները: Սպանդը տևել է մեկ շաբաթ, որից հետո  Բաքվից բռնագաղթել է 250 հազարից ավելի հայ: Ընդհանրապես 1980-ականներին Ադրբեջանում հայերի թիվը հասել է կես միլիոնի: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանն արդեն 30 տարի  զբաղվում է Սումգայիթի, Բաքվի, Գանձակի փախստականների խնդիրներով՝ փորձելով պատմական փաստերը քաղաքական ու իրավական տեսանկյունից դիտարկել: Նա ուսումնասիրել է նաև վիճակագրությունը , ըստ որի՝ Բաքվից, Սումգայիթից և Գանձակից 404 հազար հայ է բռնագաղթել ու վերաբնակվել  Հայաստանում:  Միայն մեկ շաբաթում Բաքվում ողջակիզվել է 500 հայ:

Ադրբեջանի վարչական տարածքում իրականացված ցեղասպանությունը, որն իրավամբ թուրքական հայատյաց քաղաքականության շարունակությունն է, միջազգայնորեն չի ճանաչվել ու չի դատապարտվել: Սումգայիթի, Բաքվի փախստականները, զանազան կառույցներ կազմելով, դիմել են Հայաստանի իշխանություններին՝ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և 1988-92 թվականների հայկական ջարդերին տալ պաշտոնական գնահատական՝ ցեղասպանություն:  Ի վերջո, անհերքելի է, որ ադրբեջանցիները ցեղասպան ծրագիրը վճռել էին իրականացնել նաև Արցախում, և կհաջողեին, եթե չհանդիպեին արցախահայության դիմադրությանը, որը վերաճեց ազատագրական պայքարի ու պատերազմի:

Այսօր էլ Բաքվից բռնագաղթած հայերը Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի առաջ,  ներկա իշխանություններից պահանջեցին վերանայել պատմական դեպքերն ու դրանք ճանաչել որպես ցեղասպանություն: