Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասորական հարցի մասին հունվարի 16-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մի շարք ասորական կազմակերպությունների կողմից քննարկում է կազմակերպված եղել: Հանդիպմանը ներկա են եղել նաև Եվրամիությունում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը և այլ թուրք պաշտոնյաներ:
Վերջինս, ինչպես տեղեկանում ենք ասորական հեռուստաընկերության կայքից, հանդիպման ժամանակ ցնցող հայտարարություն է արել. նա Սեյֆոն` ասորիների ցեղասպանությունը, համեմատել է ձեռնաշարժության հետ:
Acsatv.com-ը գրում է, թե թուրքական իշխանությունները վատ վերաբերմունք ունեն Շվեդիայում ապրող ասորիների նկատմամբ: Եվ դրա պատճառն այն է, որ նրանք բարձրայնում են 1915 թվականին տեղի ունեցած ասորական ցեղասպանության հարցերը:
Մյուս պատճառն այն է, որ ասորիները բարձրաձայնում են, որ ներկայիս Թուրքիայի սահմաններում գտնվող Տուրաբդին բնակավայրում գտնվող 4-րդ դարում կառուցված Սուրբ Գաբրիել վանքը թուրքական կառավարության կողմից բռնագրավվել է:
Հանդիպման ժամանակ Բաղըշը, ով ԵՄ-ի հետ գլխավոր թուրք բանագնացն է, շրջվել է դեպի Շվեդիայի խորհրդարանի անդամ Յըլմազ Քերիմոյի կողմն ու ասել հետևյալը. «Ի՞նչ եք փորձում անել` Սեյֆոյի հարցը մաստուրբացիայի տեղ օգտագործելով, և դա հայտարարում եք լրատվամիջոցներով և Շվեդիայի խորհրդարանում»:
Այս խոսքերից հետո տիրող լռությունը խախտել է հենց Բազըշը`ներողություն է խնդրել Թուրքիայի դեսպան Զերգյուն Կորություրքից, ասելով` թե նա կին է և իր խոսքերը հարմար չէին նրա ներկայությամբ ասելու համար:
Կայքը գրում է, որ Բաղըշը առաջին անգամ չէ, որ վիրավորում է ցեղասպանության զոհերի հիշատակը: