կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-11 17:06
Հասարակություն

Բացարձակ մերժելի է. Արման Թաթոյանը՝ Սոֆյա Հովսեփյանին ամուսնանալու խորհուրդ տված պատգամավորի մասին

Բացարձակ մերժելի է. Արման Թաթոյանը՝ Սոֆյա Հովսեփյանին ամուսնանալու խորհուրդ տված պատգամավորի մասին

Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք՝ ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը՝ առավել ևս նրա սեռը թիրախավորելով ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի նրա անձնական կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է։

Էլ չեմ խոսում այն մասին՝ որքան անընդունելի է, երբ դա արվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ով անմիջական պատասխանատվություն ունի պայքարելու կարծրատիպերի դեմ ու խրախուսելու կանանց դերը որոշումների կայացման գործում։

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որպես իմ գործընկեր, կարևոր ներդրում է ունեցել մեր ծրագրերի իրականացմանը։

Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը՝ ԱԺ նույն՝ "ԻՄ քայլը" խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին ուղղված մեկնաբանություն էր հնչեցրել, որում Սարուխանյանը Մարալիկի ծննդատան փակման թեմայով Սոֆյա Հովսեփյանի հարցազրույցին արձագանքելով՝ նրան հորդորել էր խոսել «ոչ թե բամբասանքների լեզվով, այլ փաստերով և ապացույցներով», ապա հավելել՝ «ամուսնացիր՝ կանցնի»։