Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի սկզբին Playboy-ի հիմնադիր, 86-ամյա Հյու Հեֆները ամուսնացավ 26-ամյա Քրիսթալ Հարիսի հետ: Այս ամուսնության իմաստը բոլորիս համար ակնհայտ կլիներ, եթե չլիներ նախաամուսնական պայմանագիրը, համաձայն որի` Քրիսթալը ոչ մի դոլար չի ստանալու Հեֆի մահից հետո եւ, անգամ, կտակի մեջ չի ներառվելու:
Բանն այն է, որ Playboy-ի մոդել լինելը այլեւս պատվաբեր չի եւ այդ հանգամանքը, երեւի Քրիսթալին դուր չի եկել:
Հեֆը նույնպես խնդիրներ ունի: նա իր տանն է պահում մի քանի մոդելների, Viagra-ի կարիք ունի...հմմ...զբաղվելու համար եւ այլն:
«Ինձ համար կարեւորը ապահովությունն է եւ այն հանգամանքը, որ ես իր համար միակն եմ լինելու», ասել է Քրիսթալը:
Ապահովություն ասելով Քրիսթալը նկատի չունի ֆինանսական ապահովությունը, քանի որ նա կստանա 1000 ԱՄՆ դոլար ամեն շաբաթ: Թեեւ դրա դրական կողմն էլ կա. մի քանի շաբաթ անց նա կարող է նոր կուրծք ձեռք բերել:
Այսքանից հետո կարող ենք մեկ եզրակացություն անել. Քրիսթալը ամուսնացել է Հեֆի հետ, քանի որ նրան անսահման սիրել է, քանի որ ինչպես տեսնում ենք, Հեֆը չի երիտասարդանում: