կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-11 14:13
Առանց Կատեգորիա

«Աչքիս չերևաս». ի՞նչ է կատարվել Ամանորի գիշերը, եւ ինչո՞ւ Փաշինյանը չներեց իր խոսնակին․ «Ժողովուրդ»

«Աչքիս չերևաս». ի՞նչ է կատարվել Ամանորի գիշերը, եւ ինչո՞ւ Փաշինյանը չներեց իր խոսնակին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արդեն նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այսօրվանից այլեւս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները: Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ, գործս արել եմ հավեսով ու նվիրումով: Շնորհակալ եմ»: Չնայած այն հանգամանքին, որ Վ. Կարապետյանն իր հեռանալը ներկայացրել է այնպես, կարծես թե ամեն ինչ նորմալ է, բայց իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ ներկուլիսային լուրջ խնդիրներ են նախորդել այս պաշտոնանկությանը, եւ բանը հասել է այնտեղ, որ վարչապետը SMS-ով հրահանգել է Կարապետյանին դիմում գրել եւ հեռանալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառների վերջին կաթիլը եղել է Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի տեքստը: Նշենք, որ տեքստը վարչապետն ընթերցել է սուֆլյորից, եւ նկատվում է, որ ընթեցման ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի շարունակում իր խոսքը, դադար է տալիս: Մեզ հայտնի դարձավ, որ դադարի պատճառը տեքստի կրկնությունն է եղել:

Այսինքն՝ մեկ նախադասությունը տեքստում երկու անգամ է եղել. լավ չի խմբագրվել: Դրանից հետոն. Փաշինյանն իր մոտ է կանչել Վ. Կարապետյանին, նախատել նրան փնթի տեքստ իրեն տալու համար եւ հորդորել աչքին չերեւալ:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ խոսնակի ու վարչապետի փոխադարձ դժգոհությունը երկար ժամանակվա պատմություն ունի: Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ Վլադիմիր Կարապետյանը տոնական օրերին Մոսկվայում միջին մակարդակի որոշ գործարարներից աշխատանք է խնդրել՝ ասելով, թե հոգնել է Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելուց ու ցանկանում է դուրս գալ»:

Նշենք, որ hraparak.am-ն էլ գրել էր, որ հրաժարականի գիշերը Վլադիմիր Կապետյանին տեսել են "Զվարթնոց" օդանավակայանում՝ ինքնաթիռ նստելիս։ Նախկին մամուլի խոսնակը երթևեկել է ո՛չ բիզնես կլասով։ Կայքի թղթակիցը ենթադրել է, որ Կարապետյանը նախապես տեղյակ է եղել, որ պետք է հրաժարական ներկայացնի։