Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ազատվելու է աշխատանքից, թեեւ նա հերքում էր: Երեկ կառավարության նիստում այդ որոշումը կայացվեց: Էլոյանը նշանակվել էր հունիսին՝ հեղափոխությունից հետո: Երեկ նա ասել է, որ ազատման պատճառներն իրեն հայտնի չեն, ավելին՝ վստահեցրել է, որ մասնագիտական խնդիրներ չեն եղել իր եւ վերադասի միջեւ:
Մեր տեղեկություններով՝ նրա պաշտոնանկության պատճառն ամանորյա հանգիստն է եղել, ավելի ճիշտ՝ այն արտերկրում անցկացնելը:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, վարչապետը ներքին հրահանգ էր տվել կառավարության անդամներին՝ Ամանորն անցկացնել Հայաստանում: Սակայն էլոյանը մեկնել է ԱՄՆ՝ այնտեղ բնակվող իր ընտանիքի հետ անցկացնելու տոները:
Նա 2002-ից ԱՄՆ-ում է ապրում, աշխատում եւ Հայաստան էր վերադարձել նոր իշխանության հրավերով: Էլոյանը հեղինակ է Չիկագոյում կառուցված բնակելի երկնաքերերի, Սան Ֆրանցիսկոյի Բրիջ եւ Լոս Անջելեսի Բեյ կամուրջների ու մի շարք այլ հայտնի կառույցների: Էլոյանը ոչ միայն տոներն անցկացրել է ԱՄՆ-ում, այլեւ ֆեյսբուքի իր էջում ակտիվ տեսանյութեր է տարածել տոնական հանգստից, ինչը Փաշինյանը, ասում են, չի ներել:
Ի դեպ, տեւական ժամանակ է՝ տեղեկություններ կան, որ նույն պատճառով վարչապետը մտադիր է ազատել նաեւ արդարադատության երկու փոխնախարարներին՝ Արթուր Հովհաննիսյանին եւ Սուրեն Քրմոյանին, գործընթացը թերեւս սառեցվել է, քանի որ մամուլն այդ թեմայով աղմուկ բարձրացրեց:
Հունվարի 29-ին նույն պատճառով ազատվել է նաեւ Անշարժ գույքի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: