Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
«Գյումրու թիվ 41 դպրոցի տնօրենի պաշտոնից ինձ ապօրինի ազատելու համահեղինակներից մեկն էր Հրայր Կարապետյանը։ 2021 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ, առանց որևէ հիմքի ինձ ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Դա մի խայտառակ իրավիճակ էր, որ արդեն 3 տարի է դատարաններով չեմ կարողանում վերականգնվել։ Այդ կոռուպցիոն շղթայի մասնակիցներից մեկը Հրայր Կարապետյանն է, Շիրակի կոռումպացված մարզպետ՝ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ»,-MediaHub-ին իր վրդովմունքը հայտնեց Գյումրու թիվ 41 դպրոցի նախկին տնօրեն Արմինե Գևորգյանը։
Եվ չնայած կոլեկտիվի ջանքերին, տիկին Գևորգյանին այդպես էլ թույլ չեն տվել վերականգնվել պաշտոնում։ Նախկին տնօրենի խոսքով՝ " դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնել է իրենց մտերիմներից մեկի աղջիկը մութ գործարքի հետևանքով"։
«Այդ աղջկան կարգեցին իմ փոխարեն, բայց մրցույթում հաղթել էի ես, հիմա հետաքրքիր է` այդ ընկերն ի՞նչ ապրումների մեջ է։ Հրայր Կարապետյանը կտրել է իմ հանապազօրյա հացը, որը հիմա ստիպված վաստակում եմ Ռուսաստանի Դաշնությունում։ Աստված չներեց Հրայր Կարապետյանին»,-հավելեց Գևորգյանը։
Նշենք, որ Արմինե Գևորգյանը կուսակցական է (ՀՅԴ անդամ - Yerkir.am-ի խմբ.), սակայն, դրա մասին երբեք դպրոցում չէր խոսել, շատերն անգամ դրա մասին տեղյակ չէին։ Գևորգյանը չի բացառում, որ 3 տարի առաջ իր հետ կատարված ապօրինի գործարքի պատճառը հենց իր կուսակցական պատկանելիությունն է։
Աղբյուրը՝ MediaHub