Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ իշխանությունը շունչը պահած սպասում է` Սահմանադրական դատարանը վարույթ կվերցնի՞ ԱԺ դիմումը՝ Հրայր Թովմասյանին հեռացնելու պահանջով, թե՞ ոչ։ 2 տարբերակն էլ հնարավոր էր․ ՍԴ-ն 7-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ մերժո՞ւմ է դիմումը, թե՞ ընդունում վարույթ եւ քննություն սկսում։
Վարույթ կարող էին չընդունել, եթե որոշեին, որ «գործն» անհիմն է, ժամկետային, ու պրոցեդուրային խախտումներ են առկա: Երեկ ՍԴ-ն վարույթ չընդունեց դիմումը։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են քվեարկել ՍԴ անդամները։ Ոչ պաշտոնական աղբյուրից տեղեկացանք, որ Վահե Գրիգորյանը բացակայել է նիստից, եւ արձանագրվել է ընդամենը 1 դեմ՝ Ֆելիքս Թոխյանի ձայնը։ Անգամ Արման Դիլանյանը կողմ է եղել վարույթ չընդունելուն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։