|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ՝ ծառայության մի շարք բարձրաստիճան սպաներ այցելել են առաջնագիծ՝ մարտական հերթապահություն իրականացնող սպաներին եւ զինվորներին շնորհավորելու Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Դիրքեր այցելած ԱՀ ԱԱԾ սպաները հանդիպել են պետական սահմանի մարտական հենակետերում ծառայություն կրող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետերում և ծանոթացել ծառայության կրման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին և միաժամանակ տեղում հետաքրքրվել առկա օպերատիվ-մարտավարական իրադրությամբ: ԱՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Սամվել Շահրամանյանը շնորհակալություն է հայտնել պետական սահմանի անձեռնմխելիությունն ապահովող բոլոր զինծառայողներին՝ հայրենանվեր ծառայության համար, մաղթելով խաղաղ եւ անփորձանք ծառայություն: