կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-15 13:08
Արցախ

Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ

Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ

Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության  ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում. տեղեկացնում է ԱՀ ՊՆ պաշտոնական կայքը:

Գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասի` մարտական հերթապահություն կրող գումարտակներից մեկը, որն իդեպ նախորդ տարվա արդյունքներով դասվել է լավագույնների շարքին, այսուհետ կտեղակայվի կապիտալ վերանորոգված և արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող զորանոցում: Հանրապետության նախագահը շրջել է նորաբաց շինության տարածքում, գնահատել կատարված աշխատանքների որակը: Բակո Սահակյանը, այնուհետև այցելել է Մեխակավանի զինավան, հանդիպել սպայական ընտանիքների անդամներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:

Աշխատանքային շրջայցը եզրափակվել է հարավային առաջնագծում: Այստեղ երկրի ղեկավարը հետաքրքրվել է օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, սոցիալ-կենցաղային ու ծառայողական պայմաններով, լսել դիրքապահ զինվորականների առաջարկությունները` նշված պայմանների հետագա բարելավման առումով: Զինվորականները գերագույն գլխավոր հրամանատարին վստահեցրել են, որ պատրաստ են ցանկացած պահի կատարել իրենց առջև դրված մարտական առաջադրանքները: