կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-07 16:14
Արցախ

Լևոն Մնացականյանը մայիսյան եռատոնի կապակցությամբ այցելել է առաջնագիծ

Լևոն Մնացականյանը մայիսյան եռատոնի կապակցությամբ այցելել է առաջնագիծ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն այսօր այցելել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր եւ շնորհավորել ծառայություն իրականացնող զինվորներին ու հրամանատարներին մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, ԱՀ Պաշտպանության բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել զինվորականների ծառայությանը, կենցաղային պայմաններին եւ պատասխանել նրանց հուզող հարցերին:

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Լեւոն Մնացականյանը երախտագիտություն է հայտնել զինվորականներին՝ հանրապետության սահմաններն անառիկ պահելու համար եւ վստահեցրել, որ առաջնագիծը եւ զինվորները մշտապես շարունակելու են մնալ երկրի իշխանությունների եւ ողջ հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում: