Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս օգոստոսի վերջերին Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմում ծառայողական քննություն անցկացնելու մասին կարգադրություն էր ստորագրել, որի արդյունքում պետք է պարզեին, թե ում մեղքով են ԱԺ տասնյակ աշխատակիցներ ապօրինի ազատվել աշխատանքից։
Երեկ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան հայտնել է, որ ծառայողական քննությունն ավարտվել է, եւ գրավոր նկատողություն է տրվել կադրերի բաժնի աշխատակիցներին, թե կոնկրետ ում՝ Կոստանյանը չի ասել․ «Կարծեմ՝ ողջ բաժնին»։
Փաստորեն, ինչպեսեւ գրել էինք, Արարատ Միրզոյանն իր ընկերոջ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին չոր հանեց այս պատմությունից, չնայած նա էր «ապօրինի» հրամանագրեր տվել, փոխարենը՝ նկատողություն են ստացել շարքային աշխատակիցները»: