|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպքը: Մասնավորապես` Մեղրիի անցակետում Իրանի քաղաքացու ուղեբեռի զննությամբ ճամպրուկի կողային մասերում, նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է շուրջ 2 կգ 800 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող շագանակագույն զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքով՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, հարուցվել է քրեական գործ: Իրանի քաղաքացին կալանավորվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: