կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-18 14:45
Տարածաշրջան

Վրաստանում բողոքի ակցիաներ են 15-ամյա պատանու ինքնասպանության պատճառով

Վրաստանում բողոքի ակցիաներ են 15-ամյա պատանու ինքնասպանության պատճառով

Այսօր Վրաստանի տարբեր քաղաքներում ընթանում են բողոքի ակցիաներ 15-ամյա Լուկա Սիրաձեի մահվան պատճառով, որը ցած էր նետվել 9-րդ հարկից երկու անգամ ոստիկանությունում հարցաքննության կանչվելուց հետո, ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Փաստաբանը, Լուկայի մայրն, ինչպես նաև իրավապաշտպանները ոստիկանությանը մեղադրում են դեռահասին ճնշելու մեջ։ Նրանց պնդմամբ՝ Լուկայից պահանջում էին խոստովանել, որ նա է կատարել խուլիգանական արարքը մասնավոր «Կանաչ դպրոցում», ուր չէր հաճախում հոկտեմբերից։ Պահակները դժգոհություն էին հայտնել ոստիկանությանը, որ ինչ-որ մեկը գիշերը մտել է ուսումնական հաստատության տարածք և մի քանի գրություն արել պատերին՝ «Դե, բռնի՛ր ինձ», «Hot shot» և այլն։ 

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաներն անցած երեկոյան սկսվել էր ՆԳՆ շենքի մոտ, իսկ այսօր վաղ առավոտվանից՝ խորհրդարանի, Պետական գրասենյակի, «Կանաչ դպրոցի» շենքի մոտ, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, որում մեղադրում էին պատանուն։

Նշենք նաև, որ ակցիաներ են տեղի ունեցել նաև Բաթումիում, Գորիում, Զուգդիդում, Ռուսթավիում ու Քութաիսում, որտեղ մայթերին ու շենքերի վրա հայտնվել են «Երազանքը սպանում է», «Համակարգը նեխել է» գրություններ։

Ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության հետ ընդհարումներով, որը թույլ չի տվել ցույցի մասնակիցներին գրություններ կատարել պետհաստատությունների շենքերին ու մերձակա տարածքներում։