կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-17 16:11
Հասարակություն

ՀՅԴ Էջմիածնի կոմիտեության գրասենյակի հարկի տակ գործում է շախմատի խմբակ

ՀՅԴ Էջմիածնի կոմիտեության գրասենյակի հարկի տակ գործում է շախմատի խմբակ

ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտության մասնաշենքի առաջին հարկում գործում է շախմատի մարզիչ Հովիկ Անդրեասյանի գլխավորած խմբակը:

Yerkir.am-ի հետ զրույցում նշված կոմիտեության ներկայացուցիչ Մնացական Պետրոսյանը նշեց, որ խմբակը նախկինում Էջմիածնի թիվ 3 դպրոցում էր, բայց նոր տնօրենը հանել է դպրոցից՝ պատճառաբանելով, որ այդ տարածքը, որը նախկինում չէր օգտագործվում, այժմ պետք է:

«Տարածքի դժվարություն է եղել, և մենք տրամադրեցինք մեր կոմիտեության գրասենյակի առաջին հարկը: Մարզիչը բավական լավ արդյունքներ է ցույց տվել: Եվրոպայի չեմպիոնուհի է պատրաստել՝ 14-ամյա Աստղիկ Հակոբյանը, Հայաստանի առաջնություններում մրցանակակիրներ և այլն: Նրա սաները երեք տարի անընդմեջ հաղթել են դպրոցական օլիմպիադաներում, մասնակցել են Սոչիում տեղի ունեցած մրցումներին», – նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ երեխաների համար մարզիչն անվճար է պարապում:

Ըստ Մնացական Պետրոսյանի՝ խմբակի երեք շախմատիստ, մարզիչ Հովիկ Անդրեասյանի շնորհիվ տեղավորվել էին Լևոն Արոնյանի դպրոցում՝ որպես առաջադիմություն ունեցողներ, սակայն այս իշխանությունները փակեցին այդ դպրոցը՝ զրկելով այն պետական ֆինանսավորումից: