կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 18:24
Քաղաքական

Կառավարությունը` արկածախնդիր խմբակ

Կառավարությունը` արկածախնդիր խմբակ

Այսօր 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անունից ելույթ ունենալով, Լևոն Զուրաբյանը նշեց, որ այդ բյուջեն խաբեության ու համակարգված կոռուպցիայի բյուջե է: Նա նշեց, որ իրենց վերաբերմունքը կառավարության գործունեության նկատմամբ մանրամասն ներկայացվել է օրեր առաջ` կառավարությանն ուղղված հարցապնդման մեջ:

 

«Կարծես, այդքանը քիչ էր, վերջերս պայթեց մի նոր ռումբ, որը ցույց տվեց որ, ի դեմս կառավարության, գործ ունենք արկածախնդիր խմբակի հետ, խոսքը գազային ավանտյուրայի մասին է»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ անգամ որևէ փաստաթուղթ քննարկելը անիմաստ է, որովհետև կառավարությունը թքած ունի որևէ օրենքի վրա: «Բա էլ ինչո՞ւ ենք հավաքվում, չարչարվում բյուջեի տողերի վրա, ինչի՞ համար է այս ողջ ներկայացումը»,- ասաց պատգամավորը` հայտարարելով, որ ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու 2014թ. բյուջեի նախագծին: