կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-29 12:04
Քաղաքական

Կուսակցությո՞ւն, թե՞ կլանային խմբակ

Կուսակցությո՞ւն, թե՞ կլանային խմբակ

Որքանո՞վ կապ ունի Կարեն Կարապետյանի հրաժարականը առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը yerkir.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ Հայաստանում իրական քաղաքականություն գոյություն չունի, գոյություն ունեն միայն ինտրիգներ եւ ներկլանային ու միջկլանային հակասություններ: Եվ այս համատեքստում ակնհայտ է, որ այդ ինտրիգներն ու ներկլանային գզվռտոցները, որոնք չեն շրջանցել նաեւ Երեւանի` արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, կապված են հենց իշխանության համար հերթական աթոռակռվի հետ, թե ով քանի աթոռ կստանա այդ ներքին ինտրիգային պրոցեսում:

 

Մեր հարցին` ինչո՞վ կմեկնաբանեք այն հանգամանքը, որ հանրապետական պատգամավորներից շատերը Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին տեղեկացել են մամուլից, ազգագրագետը պատասխանեց. «Եթե մի կուսակցություն իր ներսում կատարվող պրոցեսների մասին իմանում է մամուլից, նշանակում է` դա ոչ թե կուսակցություն է, այլ կլանային խմբակ, որտեղ ոչ թե քաղաքական պրոցեսներ, գաղափարական բախումներ կամ ծրագրային հակասություններ են տեղի ունենում, այլ ինտրիգներ: Դրա համար էլ կուսակցության անդամներն անտեղյակ են շատ բանից, որովհետեւ այնտեղ պարզապես կուսակցական պրոցեսներ չկան»: