|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ և Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության նախաձեռնությամբ ապրիլի 25-27-ը Արցախը ներկայացել է «Ինտուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից՝ մանրամասնելով, որ յոթ զբոսաշրջային ընկերություններ և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ իրենց ծառայությունները և զբոսաշրջային արտադրանքը ներկայացրել են հաճախորդներին և գործընկերներին։
Աղբյուրի հաղորդմամբ՝միջազգային ցուցահանդեսին Արցախը մասնակցում է արդեն 6-րդ անգամ՝ զբոսաշրջային ներուժով հետաքրքրելով ցուցահանդեսի մասնակիցներին ու այցելուներին: