Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս մարդը Սինգապուրի առաջին վարչապետն էր, և նրա շնորհիվ երրորդ աշխարհի այդ երկիրը՝ ամենաաղքատներից ու կոռումպացվածներից մեկը, որը չուներ բնական պաշարներ և բզկտված էր տարաձայնություններից, դարձավ հաջողակ ու բարգավաճող: Ի դեպ, շատերը նրան բռնակալ են համարում:
Սինգապուրյան տնտեսական հրաշքի դարբնի՝ Լի Կուան Յունի կյանքի կանոնները` ըստ yerkir.am-ի:
Իմ ուղղությամբ մեկ անգամ չէ, որ հավկիթներ են նետվել:
Ես ապրել եմ թռիչքներ ու անկումներ և, սկսած 35 տարեկանից, մտածել եմ այն մասին, թե ինչպես ստիպել այս երկրին՝ աշխատել:
Եթե ցանկանում եք հաջողել, պետք է հույսը դնեք միայն ձեզ վրա:
Ես համոզված չեմ, որ «Մեկ մարդ, մեկ ձայն» համակարգը միակ հնարավորն է: Անձամբ ես համոզված եմ, որ եթե քառասունն անց ցանկացած՝ ընտանիք ունեցող տղամարդ երկու ձայն ունենար, դրանից բոլորին ավելի լավ կլիներ, քանի որ նա, հավանաբար, ավելի գիտակցված կքվեարկեր՝ մտածելով իր երեխաների մասին: Նա ավելի պատասխանատու ընտրող կլիներ, քան 30-ամյա երիտասարդը:
Մենք չունենք բնական պաշարներ, ունենք միայն մարդիկ, որոնք ապրում են փոքր՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մի կտոր ցամաքին:
Պատժի անխուսափելիությունը կոռուպցիան կանխող առաջին գործոնն է: Երկրորդը՝ աշխատավարձերը, որոնք պետք է համապատասխանեն շուկայական մակարդակին:
Սկսեցեք այն բանից, որ նստեցնեք ձեր երեք ընկերներին: Դուք հաստատ գիտեք՝ ինչի համար, և նրանք գիտեն՝ ինչի համար:
Սկսել գործել, հռչակելով բարձր բարոյական չափորոշիչներ, հաստատակամ համոզմունքներ և կոռուպցիան հաղթահարելու վճռականություն, դժվար չէ: Դժվար է ապրել այդ սկզբունքներով, իսկ հնարավոր էմիայն այն դեպքում, եթե երկիրը ղեկավարում են ուժեղ ու խելամիտ մարդիկ, որոնք ընդունակ են պատժել բոլոր իրավախախտներին՝ առանց բացառության:
Միասին աշխատելու համար պարտադիր չէ սիրել միմյանց:
Ինձ անհանգստացնում է, որ սինգապուրցիները Սինգապուրը համարում են նորմալ երկիր, այնպիսին, ինչպիսին Դանիան է կամ Նոր Զելանդիան: Չէ՞ որ մենք շատ անհանգիստ տարածաշրջանում ենք: Դանիային և Շվեդիային միջակ կառավարությունը կբավարարի, իսկ Սինգապուրին՝ ոչ:
Երբեք գրածով չեմ կարդում: Մշտապես նայում եմ ունկնդիրների աչքերին: Եթե տեսնում եմ, որ ինչ-որ միտք չեն ըմբռնել, կրկնում եմ այն, բայց՝ այլ կերպ: Հավանորեն, Լենինն էլ էր այդպես անում, ինչպեսև մյուս մեծ հռետորները: Ես մեծ հռետոր չեմ, բայց սովորում եմ:
Համոզված չեմ, որ հարյուր տարի անց Սինգապուրը դեռևս գոյություն կունենա: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ կանեն ինձ հաջորդողները:
Բոլոր կրոնները պետք է լինեն քաղաքականությունից դուրս:
Ժողովրդավարության մասին շատ եմ բանավիճել ամերիկացիների հետ: Նրանք ասում են՝ այդ ինչպե՞ս է, որ Սինգապուրի կառավարությունը չի փոխվում: Պատասխանում եմ՝ բայց ես պարզապես հաղթում եմ բոլոր ընտրություններում: Նրանք ասում են՝ պարտավոր եք փոխել, միայն այդ ժամանակ ձեզ մոտ ժողովրդավարություն կլինի: Պատասխանում եմ՝ թող ձեզ մոտ՝ Ամերիկայում այդպես լինի, և մեզ հանգիստ թողեք:
Freedom House-ի և Amnesty International-ի ցուցակներում մենք ներքևներում ենք: Մեզ մոտ մահապատիժ է գործում: Սակայն եթե մահապատիժ չլիներ, իսկ մենք խոշոր միջազգային կենտրոն ենք, կդառնայինք թմրանյութերի առևտրի կենտրոն, և թմրանյութերը կտարածվեին մեր հասարակությունում:
Լավ չինական ասացվածք կա՝ մի՛ դատեք մարդու մասին, քանի դեռ չեք մեխել նրա դագաղի կափարիչը: Մինչև մեռնելս դեռ կարող եմ հասցնել հիմարություններ անել:
Ես չեմ պնդում, որ այն ամենը, ինչ արել եմ, ճիշտ է եղել, սակայն ամեն ինչ արվել է հանուն լավ նպատակի:
Սովորում ես ու դառնում իմաստուն արդեն այն բանից հետո, ինչ արդեն տեղի է ունեցել: Դա կյանքն է:
Եթե չես պայքարում առաջին տեղի համար, տասներորդն էլ չես զբաղեցնի: