Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սահմանադրական կարգի վերականգնման հարցի վերաբերյալ չունեմ ձևավորված միանշանակ մոտեցում։ Համաձայն եմ՝ այն, ինչ կատարվեց, ապօրինություն էր, բայց ինչպե՞ս ամեն ինչ վերադարձնել իր տեղը։ Սա ևս մեկ այլ խնդիր է ստեղծում: Նման կարգի հիմարություններ երկրում չպետք է արվեն: Եթե կա ճանապարհ, որով կարելի է այս ամենը վերանայել, միգուցե արժե գնալ, բայց ես չէի ցանկանա, որ մեր աշխատանքը սկսենք այդ նույն՝ հետ գնալու ոճով։ Այստեղ որոշակի վտանգներ ես տեսնում եմ: Ես չգիտեմ, դա ցավո՞տ մեխանիզմ է լինելու, թե՞ ոչ, որովհետև կոնկրետ մարդկանց բերել են ՍԴ այդ անդամների տեղը։ Չգիտեմ՝ այդ մարդկանց հարցը ինչպես է կարգավորվելու, ինչպես ենք անելու․ յուրաքանչյուր լուծում մեկ ուրիշի իրավունքների ոտնահարում է դառնալու։ Փաստն այն է, որ չպետք է դա անեին, բայց արդեն արել են»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանը ճնշումների արդյունքում փոփոխելու հարցին: