|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը գործող վարչակազմի վարած քաղաքականության ֆիասկոյի արձանագրման եզրագծին է. ըստ Yerkir.am-ի՝ ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը գործող վարչակազմի վարած քաղաքականության ֆիասկոյի արձանագրման եզրագծին է:
Առկա գեոպոլիտիկ իրավիճակում «ժողովրդավարությունը» որպես արտաքին քաղաքական դոկտրին հռչակած Փաշինյանը ակնհայտորեն կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները՝ մեզ կանգնացնելով իր տգիտության և կարճատեսության «հաշիվը փակողի» կարգավիճակում:
Ասեմ, իմանաս: Քո կիքսերի հաշիվը ոչ մեկ չի պատրաստվում փակել, հատկապես՝ հայ ժողովուրդը: Քո կողմից տանուլ տված դիվանագիտությանը ՀԴՄ չի խփվելու, դրան չի հասնի:
Բելառուսի նախագահը բացահայտել էր, թե Սերժ Սարգսյանը ինչին և ում է ասել՝ ՈՉ:
ԱԳ նախարարի հրաժարականն էլ չի փրկելու իրավիճակը, քանզի իր բոլոր լրացուցիչ թերություններով հանդերձ, իրական մեղավորը կաս ու լինելու ես բացառապես դու:
Ուստի երկրում շուտափույտ արտահերթ խորհրդարանական ընտրությոնների անցկացման հարցը Արցախյան բանակցությունների ներկա փուլում քո քաղաքական ինքնապաշտպանության բնազդի հարցն է:
Ինչքան շուտ գիտակցես, խիզախություն ունենաս և ընդունես, որ մենակով ի վիճակի չես, սխալական ես ու անտաղանդ, այդքանով շանս կունենաս նվազեցնելու քո պոռոտախոսության ու հանցավոր ինքնահավանության քայքայիչ և կործանարար ազդեցությունը երկու հայկական պետությունների վրա:
Հետո չասես, որ չեմ զգուշացրել»,– գրել է նա։