կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-12 16:43
Տարածաշրջան

Բնակչության տգիտության և ծուլության առումով Թուրքիան առաջին տեղում է

Բնակչության տգիտության և ծուլության առումով Թուրքիան առաջին տեղում է

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) հրապարակած «Հայացք հասարակությանը» զեկույցում տեղ են գտել Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ փաստեր: Թուրքական Milli Birlik Haber լրատվակայքի տեղեկացմամբ՝ երիտասարդ բնակչության ծուլության և տգիտության մակարդակի առումով OECD երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այս երկրում երիտասարդների շուրջ 35 տոկոսը որևէ մասնագիտությամբ  չի աշխատում և չի սովորում. տեղեկացնում է Ermenihaber-ը:

2014թ. ուսումը կիսատ է թողել թուրք երիտասարդների ավելի քան 50 տոկոսը: Մեքսիկայից հետո այս ցուցանիշը OECD երկրների շարքում երկրորդն է: Նույն հաշվետվության համաձայն՝ Թուրքիայում չի աշխատում և չի սովորում կին բնակչության 46 տոկոսը:

OECD-ն անդրադարձել է նաև մի շարք այլ ուշագրավ հանգամանքների: Օրինակ՝ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության միայն 12 տոկոսն է վստահում մարդկանց: Իսկ տարեցների շրջանում միայն 68 տոկոսն է հաստատել, որ ունի այնպիսի հարազատներ կամ ընկերներ, որոնց կարող է վստահել: Վերոնշյալ զեկույցից նաև պարզ է դարձել, որ Թուրքիայում յուրաքանչյուր 6 մարդուց 1-ն աղքատ է: