կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-08 16:51
Քաղաքական

Տգիտության ու անդաստիարակության շքերթ Ազգային ժողովում

Տգիտության ու անդաստիարակության շքերթ Ազգային ժողովում

Սա Հայաստանի պատմության ամենախայտառակ խորհրդարանն է։ Այսպիսի անմակարդակ Ազգային ժողով, որտեղ տեղից ռեպլիկներ են հնչում, ելույթ ունեցողներին են խանգարում կամ ելույթի փոխարեն տեղի է ունենում երկխոսություն ամբիոնից ելույթ ունեցողի եւ տեղից նրան ռեպլիկներ անողների միջեւ, երբեք չենք ունեցել։ Եվ բնական է, որ տգետ պահվածքը հաճախ վերածվում է փողոցային բառապաշարով հաշիվներ մաքրելու։

Սա սովորական անդաստիարակ պահվածք է, որով աչքի են ընկնում որոշ պատգամավորներ, հիմնականում` իշխող «Իմ քայլը» խմբակցությունից։

Ելույթ ունեցողին խանգարելը դա քաղաքական գործ չէ։ Կռիվ սարքելը` առավել եւս։ Պատգամավորի մանդատ ունեցող որոշ մեծ ու փոքր լակոտները (իսկ այսօրվա դեպքից հետո լիարժեքորեն կարող ենք դրանց այդպես անվանել), չունենալով տարրական կուլտուրա, հավանաբար այդպես են պատկերացնում «Նոր Հայաստանի» քաղաքական մշակույթը։ Նախեւառաջ սա դաստիարակության ու կրթվածության հարց է, այլ ոչ թե քաղաքական կուլտուրա։ Բայց ինչպե՞ս կարող է տգետ ու անդաստիարակը հասկանալ, թե ինչ է պետությունը եւ քաղաքական մշակույթը։

Հ. Գ. Վստահ ենք. այս ԱԺ-ում նման երեւույթներ էլի են լինելու։ Սա առաջինը չէր, եւ չի լինելու վերջինը։ Համոզված ենք։ Սա մարդկային որակի հարց է, ինչը նշանակում է, որ քանի այս ԱԺ-ն կա, այսպիսի բաներ շատ ենք տեսնելու։