Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 16-ին Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Մոսկվայում տեղի է ունեցել բարեգործական ճաշկերույթ, որին մասնակցել է մոտ 150 ռուսաստանաբնակ հայ գործարարներ: Ճաշկերույթի ավարտին հայտարարվել է ավելի քան 8 մլն դոլարի նվիրատվության խոստում:
Մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, «Հայաստան»՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Հանգանակված գումարը կուղղվի Արցախում ջրամատակարարման ենթակառուցվածքների վերականգնմանը և Հայաստանում սահմանամերձ գյուղերի զարգացմանը: Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Հայաստան»՚ հիմնադրամն այն եզակի կառույցներից է, որը, ունենալով համազգային ընդգրկում, կարողացել է տարիներ շարունակ իրականացնել կենսական կարեւորության ծրագրեր, հատկապես` իրականացնել գաղափարի շուրջը համախմբելու առաքելություն. գործ, որ բազմապատկում է մեր հավատն ու վստահությունը մեր իսկ ուժերի եւ մեծ հաշվով` մեր գալիքի նկատմամբ»:
Մոսկովյան գալա-երեկոյի նվիրատուների անունները եւ խոստացված գումարները կհրապարակվեն նոյեմբերի 25-ին` Լոս Անջելեսում «Հայաստան» հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում: