Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկին Մելանյա Թրամփի ուղեկցությամբ երկօրյա այցով ժամանել է Մեծ Բրիտանիա՝ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է The Independent-ը:
Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել:
Նշվում է՝ Միացյալ Նահանգների ղեկավարի այցը կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ Ջոնսոնի՝ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար:
Ավելի վաղ Ջոնսոնն ակնարկել էր՝ հուսով է, որ Թրամփն իր այցի ընթացքում զերծ կմնա բրիտանական քաղաքականության շուրջ մեկնաբանություններից: Միևույն ժամանակ ակնհայտ է, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփը չի կարող խուսափել ինչպես կայանալիք ընտրությունների, այնպես էլ «Brexit»-ի, Վաշինգտոնի և Լոնդոնի միջև առևտրային բանակցությունների մասին հարցերից:
Հավելվում է, որ Թրամփը մի շարք առիթներով հայտարարել է կայանալիք ընտրություններում Ջոնսոնին աջակցելու մասին, սակայն սոցիալական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ բրիտանացի ընտրողների մեծամասնությունը բացասական է վերաբերվում Թրամփին, հետևաբար նրա աջակցությունը կարող է ոչ ցանկալի հետևանքներ ունենալ Ջոնսոնի վարկանիշի համար: