Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հանուն Արցախի» գրասենյակի մուտքի մոտ սադրանքի և առևանգման փորձ է արվել՝ Yerkir.am-ը տեղեկանում է Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
«Այսօր, դեկտեմբերի 2-ին, ժամը 15:50-ի սահմաններում «Հանուն Արցախի» գրասենյակի մուտքի մոտ տեղի է ունեցել սադրանքի և առևանգման դեպք:
Երկու տղաներ, գրասենյակից դուրս են կանչել Տաթև Արցախ անվամբ ՖԲ օգտատեր Տաթև Վիրաբյանին և փորձել առևանգել, որը ուղեկցվել է լկտի, սեռական բնույթի հայհոյանքներով:
Դեպքը աննախադեպ է նաև նրանով, որ տվյալ անձինք ակնհայտ սադրում էին գրասենյակի մյուս անդամներին:
Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ դեռևս 2018 թվականի հունիսին հայտնի ավտոկայանի դեպքերը ոչ թե բնակչության ցասման արտահայտումն էին, այլև մի խումբ անձանց կողմից կազմակերպված սանդրանք, որոնց պարագլուխներն էին նույն այդ 2 եղբայրները:
Պահանջում ենք, որ Արցախի Հանրապետության Ոստիկանությունն ու մյուս պատկան մարմիններն այս գրությունն ընդունեն որպես հայտարարություն հանցագործության մասին և մեղավորներին ենթարկեն պատասխանատվության, քանզի այս անձանց համար պատասխանատվության չենթարկվելը դարձել է օրինչափ»,-գրված է հաղորդագրության մեջ: