Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը` Yerkir.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
Վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն: Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում: Պլանավորվում է 2020թ. արտահանման ծավալները հասցնել մինչև 100 մլն դոլարի:
Վարչապետը շրջայց է կատարել ընկերությունում՝ ծանոթացել ադամանդի վերամշակման գործընթացին և առաջիկա ծրագրերին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտի զարգացումը մեր երկրում և նշել, որ կառավարությունն իր գործիքակազմերի շրջանակում պատրաստ է ցուցաբերել համապատասխան օժանդակություն:
Ընկերությունն աշխատում է սեփական հումքով՝ կիրառելով Հնդկաստանի փորձը, որը թույլ է տալիս ադամանդի նիստավորման գործընթացն իրականացնել ցանկացած հեռավորության վրա գտնվող տարբեր վայրերում:
Ընկերության ղեկավարի խոսքով՝ այս փորձի կիրառումը Հայաստանում հնարավորություն է տալիս աշխատատեղեր ստեղծել հեռավոր մարզերում՝ այնտեղ, որտեղ կա զբաղվածության խնդիր, լուծելով սոցիալական կարևորագույն հարց: Ընկերությունում գործում է նաև հաշմանդամների արտադրամաս, որը ընդլայնվելու է:
«Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությունը հիմնադրվել է 2017թ․ մարտին: