Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» -ը գրում է. «Առաջիկայում ՀՀ կառավարությունը վաճառքի կհանի պետական գանձարանում առկա մոտ 67 կիլոգրամ ընդհանուր քաշով 14 հազար 761 հատ ոսկյա իրեր, 873 կարատ ադամանդ, 762 կարատ ալմաստ, 102 կիլոգրամ կուլտիվացված մարգարիտ եւ այլն:
Նշված իրերի վաճառքը տեղի է ունենալու բաց աճուրդով։ Համենայնդեպս, այդպիսի կարգ է սահմանելու կառավարության նիստում այսօր ընդունվելիք որոշումը։ Գանձարանում առկա նշված իրերի վաճառքը, ինչպես արդեն նշել էինք, կառավարությունը պատճառաբանել է «պետական սեփականություն հանդիսացող «մետաղների եւ թանկարժեք քարերի կառավարման արդյունավետության բարձրացման» անհրաժեշտությամբ։
Հիշեցնենք, որ նույն պատճառաբանությամբ 10 տարի առաջ Տիգրան Սարգսյանի ղեկավարած ՀՀ կենտրոնական բանկը վաճառեց պահուստավորված 17 տոննա ոսկին, որից հետո ոսկու գինը միջազգային շուկայում աճեց 4 անգամ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում