|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ: Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ նախարարն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա, մասնավորապես, նշել է.
«Իմ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը:
Այս հարցը բարձրացրել էին հենց դպրոցականներն անցյալ տարի Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում ինձ հետ հանդիպման ժամանակ: Խորհրդի ստեղծման շնորհիվ կապահովենք հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային ներգրավումը և դպրոցականների հետ դեմ առ դեմ ձևաչափով դպրոցներում առկա խնդիրների պարբերաբար քննարկումները:
Երեխաների համաշխարհայի օրվա շրջանակում այսօր ևս հանդիպում ունեցա դպրոցականների հետ։ Քննարկման մանրամասների մասին կպատմեմ քիչ ուշ։ Շնորհակալություն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին նախաձեռնության համար»: