Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Կարևորելով ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը և այդ ուղղություններով որոշումների ընդունմանը հասարակությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, գերակա համարելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև ոստիկանության գործունեության լայն հրապարակայնությունն ապահովելու նպատակով` գործունեության ավելի քան յոթ տարի դադարից հետո, ՀՀ ոստիկանության պետի նախաձեռնությամբ, մեկնարկել են ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմավորման աշխատանքները:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով արդեն իսկ հաստատվել է հասարակական խորհրդի աշխատակարգը: Ստեղծվող խորհրդակցական մարմինը գործառույթներ կիրականացնի.
Խորհրդի անհատական կազմում, որը հաստատում է խորհրդի նախագահը, ի պաշտոնե` ՀՀ ոստիկանության պետը, կընդգրկվեն առնվազն 15 անդամներ: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների /միավորումների/ ներկայացուցիչներ, իրավապահ գործունեության ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք, իրավապաշտպաններ, մշակութային և հասարակական այլ գործիչներ, որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի գործառույթների արդյունավետ իրականացմանը: Միևնույն ժամանակ, Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն) ստանում ՀՀ ոստիկանությունից:
Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպություններին Խորհրդում ներկայացնում են վերջիններիս կողմից լիազորված անձինք: Խորհրդի կազմը համալրել ցանկացող անձինք և կազմակերպությունները դիմում են ներկայացնում Խորհրդի նախագահին` Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումի մեջ պետք է ներկայացվեն սահմանված վերոհիշյալ պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր: Ներկայացված դիմումը` կից փաստաթղթերով, տեղադրվում է Ոստիկանության պաշտոնական կայքէջում:
Խորհրդի նախագահը, Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում, որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին` այդ մասին տեղեկացնելով դիմումատուին:
Խորհրդի անդամների մեկ երրորդը, երկու տարին մեկ անգամ, ենթարկվում է ռոտացիայի` Աշխատակարգով սահմանված կարգով:
Դիմումները Խորհրդի նախագահին կարող են ներկայացվել [email protected] էլ. փոստի հասցեով: Հարցերի դեպքում խնդրվում է կապ հաստատել (010) 596-310 հեռախոսահամարով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի հունիսի 29-ը ներառյալ: Սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված դիմումները քննարկման ենթակա չեն: