|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հարգելի գործընկերներ
Տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվում է Հասարակական խորհուրդ։ Հասարակական խորհուրդը լինելու է հարթակ, որտեղ քննարկելու ենք Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները՝ Զբոսաշրջության միջգերատեսչական խորհրդին ներկայացնելու համար։ Հասարակական խորհրդի պարբերական հանդիպումները կազմակերպվելու են հստակ ժամանակացույցով։
Առաջին նիստը նախատեսվում է հրավիրել օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, որտեղ ձեզ կներկայացնենք Հասարակական խորհրդի գործունեության մեր տեսլականը։ Առաջին նիստին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ՝ https://goo.gl/TpvNz2 ։ Գրանցումների վերջնաժամկետն է 2018թ.-ի օգոստոսի 26-ը։ Գրանցված անձինք և կազմակերպություններն իրենց էլ. հասցեին կստանան տեղեկություն նիստի ամսաթվի, ժամի և վայրի մասին։ Ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն։ Միասին ենք զարգացնելու ոլորտը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն