կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-01 11:17
Հասարակություն

Գալուստ Սահակյանը` աշակերտական նստարանին

Գալուստ Սահակյանը` աշակերտական նստարանին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր` սեպտեմբերի 1-ին, այցելեց Երևանի` Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հանրակրթական դպրոց` նշելու գիտելիքի տոնը:

Սահակյանը դպրոցի ողջ անձնակազմի առջև ելույթ ունեցավ, հիշեց  դպրոցի նախապատմությունը. ԱԺ նախագահը հայտարարեց, որն իր համար այսօր կրկնակի տոն է, քանի որ թիվ 89 դպրոցը նաև իր դպրոցն է. նա այստեղ է աշակերտել: Սահակյանը նշեց նաև, որ  երկար տարիներ այս դպրոցի տնօրենն է եղել իր հայրը և իրենք ողջ ընտանիքով սովորել են հենց այս դպրոցում:

Գալուստ Սահակյանը շրջեց դասասենյակներով, հիշեց իր աշակերտական տարիները`նստելով աշակերտական նստարանին: ԱԺ նախագահը հայտարարեց, որ դպրոցական տարիներն իր համար հաճելի հիշողությւոններ առաջացնող տարիներ են:

 

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"