|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարությունը արգելել է թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքի գրքի վաճառքը երկրում: Գրքի անունը «Ստամբուլի բիճ» է, որը բավական հայտնի գիրք է նաև հայկական միջավայրում: Գիրքը պատմում է հայ և թուրք ընտանիքների հարաբերությունների մասին: Գրքում արծարծված թեմաները պատճառ են դարձել, որ այն արգելվի Իրանում:
Նշենք նաև, որ Շաֆաքի «Սեր» վեպը նույնպես արգելվել էր Իրանում սեպտեմբեր ամսին: Էլիֆ Շաֆաքը մեծ ճանաչում ունեցող թուրք գրող է ամբողջ աշխարհում: Նրա գրքերում արծարծվում են այնպիսի թեմաներ, որոնք արգելված են Թուրքիայում: Շաֆաքը սուֆիական թեմաներին անդրադարձող ժամանակակից գրող է:
Հայոց ցեղասպանության թեման արծարծելու համար Շաֆաքը բազմիցս է քննադատության ենթարկվել Թուրքիայում և քրեորեն հետապնդվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով՝ թուրք ազգին վիրավորելու համար: