կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-07 09:36
Աշխարհ

Թրամփն ու Էրդողանը հաստատել են, որ իրենց հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին` Վաշինգտոնում

Թրամփն ու Էրդողանը հաստատել են, որ իրենց հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին` Վաշինգտոնում

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն նոյեմբերի 13-ին` Վաշինգտոնում. ըստ Yerkir.am-ի` հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Թուրքիայի նախագահի գրասենյակին հղումով:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարություն էր տարածել, նշելով՝ դեռ չի որոշել, կկայանա՞ արդյոք նախատեսված հանդիպումը և որ որոշում կկայացնի միայն Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո:

«Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ: Երկու նախագահներն էլ հաստատել են, որ Վաշինգտոնում կհանդիպեն նոյեմբերի 13-ին: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- նշված է հայտարարությունում:

ԱՄՆ նախագահն էլ իր հերթին պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում նախօրեին գրառում էր կատարել՝ շեշտելով, որ «հիանալի հեռախոսազրույց է ունեցել» Էրդողանի հետ: Խոսակցության հիմնական թեման եղել է Սիրիայում ստեղծված իրավիճակը:

Թրամփը, մասնավորապես, գրել է.

«Էրդողանն ինձ հայտնեց, որ թուրք զինվորականները բռնել են «Իսլամական պետության» մի քանի զինյալների, այդ թվում` ահաբեկիչ-մարդասպան ալ Բաղդադիի կնոջն ու քրոջը»: