|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման։ Զելենսկին նաև ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի առջև։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին արտերկրյա ուղևորությունն է փետրվարին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությանը։
Զելենսկին հայտնել է, որ իր այցի նպատակն է ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանական հնարավորությունները և Բայդենի հետ քննարկել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը։
Գործակալությունը նշում է, որ Զելենսկիի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ օրենսդիրները պետք է քննարկեն Ուկրաինային 45 միլիարդ դոլարի աջակցություն տրամադրելու հարցը։