|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վաշինգտոնում անցկացվող Բարեվարքության ամրապնդման ամենամյա համաժողովին (Building Integrity Conference) մասնակցելու նպատակով մարտի 5-ից 7-ը ԱՄՆ-ում են գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համաժողովին մասնակցում է 32 պետությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 150 պատվիրակ:
«Բարեվարքության ներզոր կարողությունների և դիմակայուն հաստատությունների կառուցում՝ հանուն գործընկերության հզորացման» (Building Capable and Resilient Institutions to Strengthen our Partnership) խորագրով անցկացվող համաժողովին քննարկվում են Բարեվարքության ամրապնդման ուղղությամբ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների մոտեցումները, արդյունավետ պաշտպանական հաստատությունների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև առկա խոչընդոտներն ու հնարավորությունները: