Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանում՝ ՊՆ վարչական համալիրում այսօր՝ հոկտեմբերի 5-ին աշխատանքն սկսեց ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որին հաջորդեց լիագումար նիստը՝ հայտնում է Yerkir.am-ը:
Մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:
Բացման խոսքով մասնակիցներին դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ապա ներկայացվեցին Ղրղզստանի Հանրապետության նախագահության արդյունքները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը: