|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Keeping up with the Kardashians» իրապատում շոուի հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյան-Ուեսթը իր չորս երեխաների հետ լուսանկար է հրապարակել Գառնիից և կրկին շնորհակալություն հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:
Քարդաշյանն իր ինստագրամյան միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Երեկ հրաշալի հաղթանակ էր հայ ժողովրդի համար, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը: 4 երեխաներիս հետ լուսանկարն արված է Գառնիում, երբ վերջերս Հայաստանում էինք»:

Քարդաշյանը կից ներկայացրել է հեթանոսական սրբավայրում արված մի քանի լուսանկար ևս:



Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ վերջերս այցելել էր Հայաստան՝ WCIT 2019 ֆորումին մասնակցելու: Այցի ընթացքում նրանք նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մկրտել էին իրենց երեխաներին: