|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով վերջերս այցելել էր Հայաստան և եղել Ծիծեռնակաբերդում, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ես հպարտ եմ այժմ` ասելով, որ եղել եմ Հայաստանում: Ես տեսել եմ հուշահամալիրն ու մարդկանց, ովքեր վերապրել են Ցեղասպանությունը, և հպարտ եմ նրանով, թե ինչ ուժեղ է հայ ազգը: Ես տխրում եմ` տեսնելով, որ 100 տարի անց չեն ճանաչում, որ մեկուկես միլիոն մարդ է սպանվել, սակայն հպարտ եմ այն փաստով, որ տեսնում եմ փոփոխություն, և ուրախ եմ, որ շատերը սկսեցին ճանաչել Ցեղասպանությունը: Մենք չենք վհատվելու, շուտով մենք բոլորի կողմից կճանաչվենք! #Երբեք չմոռանալ#Հպարտ հայ»:
Նշենք, որ գրառումը ընդամենը 10 րոպեում հավաքել է շուրջ 12 հազար հավանություն: