|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ողջի գետը կրկին աղտոտվել է. հայտնում է Հայկական բնապահպանական ճակատը:
«Հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ Աղտոտման աղբյուրը պարզելու համար բնակիչները գնացել են ԶՊՄԿ-ի պոչատարում դեռ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի վայր։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է եղել, բայց պարզվել է, որ ջրի պղտոր հոսքը Ողջի գետն էր թափվում այդ հատվածում գործող փոքր ՀԷԿ-ի թունելից։ ՀԷԿ-ը որոշել էր ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի հետևանքով պոչանքով լցված իր թունելը մաքրել, որն էլ Ողջի գետի հերթական պղտորվելու պատճառ հանդիսացավ։
Հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ աշխատանքները համաձայնեցված են եղել պետական լիազոր մարմինների հետ, և ինչո՞ւ է դա արվել մթության քողի տակ»- նշված է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում:։

