Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հատուկ քննչական ծառայության որոշմամբ արգելանք է դրված կալանավորված Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա:
«Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով քննության շահերից ելնելով արգելանք է դրված կալանավորված անձ Ա. Բաբայանի տեսակցությունների վրա»,-Yerkir.am-ին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Վարդաշեն ՔԿՀ-ի վարչակազմը թույլ չի տվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանին ու Գևորգ Գորիգիսյանին տեսակցել կալանավորված Արսեն Բաբայանի հետ։
«Փաստորեն նախկինում եղած պրակտիկան շարունակվում է, քննիչն արգելանք դրել տեսակցությունների վրա։ Ինչպես նախկինում, հիմա էլ այդ արգելանքը տարածվում է պատգմավորների վրա»,- հայտարարել էին պատգամավորները ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Ավելի ուշ Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտարարեց, որ Պաշտպանները ստացել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ՀՔԾ միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշումը. բողոքարկելու համար տասնօրյա ժամնկետ ունեն։
Փաստաբանները բողոքարկելու են ոչ միայն կալանքի, այլ ՀՔԾ-ի կողմից տեսակցությունների վրա արգելք դնելու որոշումը։
«Դա տեսակցությունների անհիմն սահմանափակում է»,-գնահատեց Վարոսյանը։