կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-23 09:30
Առանց Կատեգորիա

Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում. «Հրապարակ»

Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրան, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը, որը ստացվել է 2018 թվականի մարտի 2-ին, աշխատանքային օրվա ավարտին ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետը՝ Ռուզաննա Արզումանյանը, անմիջապես չի գրանցել համակարգում, այլ արել է երկուշաբթի օրը՝ մարտի 5-ին։

Եվ այդ եռօրյա ժամկետը ՀՔԾ-ն գնահատել է որպես խախտում ու այդ հիմքով նախ ցուցմունք է կորզել Արզումանյանից, որ նա գործել է Արսեն Բաբայանի ցուցումով, ապա մեղադրանք է առաջադրել Բաբայանին։