կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-25 11:36
Հասարակություն

Գնացքների երթեւեկությունը վերականգնված է

Գնացքների երթեւեկությունը վերականգնված է

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40-ին, վերականգնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բոլոր գնացքների, այդ թվում՝ ներհանրապետական էլեկտրագնացքների երթեւեկությունը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին կեսօրից հետո «Հարավկովկասյան երկաթուղու» Երեւանի, Գյումրիի եւ Սանահինի դեպոների աշխատակիցները գործադուլ էին հայտարարել։ Հայաստանում երկաթուղային հաղորդացությունը կաթվածահար էր, կանգնած էին թե՛ բեռնատար, թե՛ ուղեւորատար գնացքները։ Աշխատակիցները պահանջում էին  աշխատավարձի 30 տոկոս բարձրացում, բայց ՀԿԵՈւ ղեկավարությունը չի համաձայնում։ Աշխատակիցները պնդում էին, որ իրենց աշխատավարձերը կրճատվել են պարգեւավճարների համակարգ մտցնելու միջոցով։ Նրանք դեմ էին դրան, քանի որ տարբեր պատճառներով իրենց պարգեւավճարներ չեն տալիս։ Խնդիրը վերաբերում էր ընկերության ավելի քան 3 հազար աշխատակցի։