|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Լիտվայում ներքին հաղորդակցության երթուղիներով ընթացող գնացքների երթևեկությունը խախտվել է եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Լիտվայի երկաթուղային գծեր» ձեռնարկության ներկայացուցիչ Պաուլյուս Վիչկաչկան, գրում է ТАСС-ը:
«Ջերմաստիճանի կտրուկ տատանումը բացասական ազդեցություն է թողել երկաթուղային գծերի տեխնիկական վիճակի վրա, ինչը բերել է գնացքների ուշացումների»,- բացատրել է նա:
Երկաթուղային ընկերության տվյալներով՝ ներքին հաղորդակցության մի շարք ուղղություններով անհրաժեշտ է եղել հետաձգել մի քանի գնացք և նվազեցնել երթևեկության թույլատրելի արագությունը: Արդյունքում նշանակման կայարան նրանք ժամանել են մեկ ժամ ուշացումով:
Նշվում է, որ դեռ չորեքշաբթի Լիտվայում մոտ զրո աստիճան է եղել: Հինգշաբթի մի քանի ժամվա ընթացքում ջերմաստիճանը կտրուկ նվազել է մինչև -10 աստիճան և ավելի ցածր: Հունվարի 6-ին երկրում ջերմաստիճանը մոտեցել է -20 աստիճանի: